Լուրի մոնիտորինգը և հետադարձ կապը

 

 

 

Լրագրության ասպարեզում մշտապես առկա է կարևոր մի հիմնահարց` նյութի որակի բարձրացումը, ինչին անհնար է հասնել` առանց  մոնիտորինգի` այսինքն` գործընթացի իրականացման, ձեռքբերումների և արդյունքների պարբերական ուսումնասիրության և վերահսկման: Ամեն մի լրագրողական արտադրանք թողարկելուց հետո պետք է անհապաղ վերլուծել կատարած աշխատանքը և պատասխանել մեկ հիմնական հարցի` «Աշխատանքի  արդյունքում նկատվու՞մ է որևէ առաջընթաց»:

     Մոնիտորինգի ընթացքում առհասարակ  ուսումնասիրվում են.

ներդրված ռեսուրսների արդյունավետ օգտագործումը

գործընթացի իրականացումը

ստացված արդյունքները

ստացված արդյունքների ազդեցությունը

ԶԼՄ մոնիտորինգը տվյալ ընկերությանը հնարավորություն է տալիս մշակել սեփական ռազմավարությունը` ուղղելով նախկին սխալները:

Ինտերնետային կայքերում ամեն օր հազարավոր մարդիկ գրում են տվյալ կայքի կամ նրա մրցակից կայքի մասին, և, կախված այն բանից, թե ինչպես է հիշատակվում տվյալ ԶԼՄ-ի անունը` ձևավորվում է հասարակական կարծիք:

  Այսպիսով` կարելի է առանձնացնել լուրի մոնիտորինգի անցկացման հետևյալ տեսակները.

 

 

 

մարքետինգային_ հանդես է բերում սպառողի վերաբերմունքն արտադրանքին

լսարանային_ բացահայտում է նախասիրություններ և հետաքրքրություններ

տագնապային_ գտնում է արտադրանքի հանդեպ ընթերցողի ցուցաբերած տագնապային վերաբերմունքի պատճառները

իրադրային_ պարզում է նոր արտադրանքի հանդեպ ընթերցողների արձագանքները

որոնողական_ որոնում է պոտենցիալ սպառողների

 

 

 

    Իսկ ի՞նչ է տալիս մոնիտորինգը տվյալ ԶԼՄ-ին:

Նախ, ինչպես արդեն նշեցի, պատասխանում է ամենակարևոր հարցերից մեկին` «Ի՞նչ է մտածում սպառողը տվյալ արտադրանքի մասին»: Սա, թերևս, մտահոգում է յուրաքանչյուր լրագրողի: Մոնիտորինգի անցկացման արդյունքում նաև հնարավոր է պարզել մրցակից ԶԼՄ-ների սպառողների կարծիքը թե′ քո, թե′ վերջիններիս արտադրանքի մասին, վերլուծել մրցակից սպառողների ակտիվության աստիճանը մեդիաներում: Այս գործոնները դրդում են ԶԼՄ-ին բարձրացնել աշխատանքի որակը` իր և մրցակցի արտադրանքների միջև կատարելով համեմատական վերլուծություն:

Եվ վերջապես` մոնիտորինգը նպաստում է սպառողների հետ հետադարձ կապի` (feedback-ի) ապահովմանը, այսինքն` սուբյեկտի ռեակցիային ինֆորմացիոն օբյեկտին:

Լուրի հետադարձ կապը ԶԼՄ-ներն ապահովում են փոստի, (նամակաների) թեժ գծերի, ինտերակտիվ հարցումների և քվեարկության, լսարանի անկետավորման (կոնֆերենցիաների ժամանակ) բլոգների, ֆորումների, FAQ  համակարգի (հարց-պատասխան`online սիստեմով) և այլ միջոցներով:

      Ըստ էության` կայքին հյուրընկալվելն արդեն իսկ հետադարձ կապի ապահովման գրավական է (նույնիսկ եթե հյուրը չի մասնակցում մեկնաբանություններին): Իսկ եթե հյուրը, օրինակ, պատասխանում է հարցումների, լուրին տալիս է գնահատական, փոխանցում է այն այլ user-ների` հաղորդակցությունը դառնում է ինտերակտիվ:

   Ամերիկացի քաղաքագետ   Լասսվելլն առանձնացնում է լուրի` հետադարձ կապի իրականացման երեք աստիճան.

երկկողմանի_ ոչ ինտերակտիվ հաղորդակցություն ( զանգեր, նամակներ)

ռեակտիվ_ երբ մի բևեռը ստանում է մյուսի արձագանքը

լիովին ինտերակտիվ_ երբ հաղորդակցման բոլոր սուբյեկտները կարող են մասնակցել տեղեկատվության փոխանցմանը:

Ակնհայտ է, որ հետադարձ կապը նպաստում է ԶԼՄ-ի ֆորումի (սոցիալական մասնակցության) ֆունկցիայի իրականացմանը:

Ժամանակակից ԶԼՄ-ները ամբողջ աշխարհում ձգտում են ամրապնդել հետադարձ կապը ինչպես լրագրող-սպառող, այնպես էլ`սպառող-սպառող հարաբերություններում: Այս միտումը Հայաստանում կարծես այնքան էլ լայն տարածում չի գտել: Ուսումնասիրելով հայկական որոշ կայքեր` (օր.`<<tert.am>>, << News.am>> )  կարելի է նկատել հետադարձ կապի ապահովմանը նպաստող հանգամանքներ` սահմանափակ քանակությամբ: Դրանցից է, օրինակ, ինչ-որ հարցի (սոցիալական նշանակության) լուծման  համար հնարավոր տարբերակներ ընտրելը, ինչ-որ երևույթի հետևանքների մասին կանխատեսումներ անելը`քվեարկության միջոցով, կամ, օրինակ, բլոգերին հետևելը, ինչպես նաև` Facebook-ից, Twitter-ից, Youtoube-ից և այլ ցանցերից օգտվողների (ովքեր նաև տվյալ կայքի user-ներ են) ներբեռնումներին հետևելը:</tert.am>

    Ավելի մեծ են հետադարձ կապի ապահովման հնարավորությունները արտասահմանյան (օր.`<<Комерсант.ru>>, <<Аргументы и факты.ru>> ) կայքերի դեպքում:

 Հարկ է դիտարկել << Аргументы и факты.ru>> կայքը, որտեղ արվում է ամեն հնարավորը` feedback-ի հաստատման համար: Այստեղ գրանցվելու դեպքում ընթերցողը, ստեղծելով սեփական օրագիր, հնարավորություն ունի ուղիղ կապ հաստատել խմբագրության հետ, մասնակցել պարբերաբար անցկացվող մրցույթներին, առաջադրվող թեմաների քննարկումներին, կայքի մասին հայտնել սեփական կարծիքը` սեղմելով կա'մ <<գովել>> կա'մ <<հանդիմանել>> կոճակը, մասնակցել կոնֆերենցիաների` թողնելով մեկնաբանություններ, ինչպես նաև` քննարկել օրվա թեման այլ user-ների հետ: Ամենաինտերակտիվ մեթոդներից է նաև խմբագրությանը վիդեոներ, ֆոտոներ և տպագիր նյութեր ուղարկելով` user-ի համագործակցելու հնարավորությունը:

   Ակնհայտ է, որ << Аргументы и факты.ru>> -ն անում է առավելագույնը` user-ների հետ հետադարձ կապի ստեղծման և ամրապնդման համար:

    Հաշվի առնելով նոր կայքերի ստեղծման հաճախականությունն ու նախկին տարիների համեմատ դրանց սպառողների աճը` կարելի է ակնկալել, որ հայկական ԶԼՄ-ները ավելի մեծ ջանքեր կներդնեն խմբագրություն-ընթերցող, ընթերցող-ընթերցող կապի հաստատման և ամրապնդման համար: Իսկ եթե հաշվի առնենք նաև, որ սա կնպաստի ԶԼՄ-ների թողարկած արտադրանքի որակի բարձրացմանը և նրանց միջև առողջ մրցակցության ստեղծմանը, ապա ակնկալիքները միանշանակ արդարացվում են:

 

 

 

 

 

 

 

 

 

Комментариев: 9

Без заголовка

Комментариев: 0

Բնության բարիքը չարիք է բերում...

 Արդեն երեք տարի է`Լոռու մարզի Արմանիս գյուղում գործում է Բազմամետաղային (Ուրանի) հանքը, որտեղ ոսկի է վերամշակվում: Արդեն ակնհայտ են հանքի գործունեության  հետևանքները. <<Լոռե էկո ակումբի>> նախագահ Մանյա Մելիքջանյանը նշում է, որ խախտվել է տեղանքի ընդհանուր լանդշաֆտը, շրջակա տարածքը ռադիոակտիվ փոշու մեջ է: Նրա խոսքով` հայտնի չէ, թե ուր են թաղվում արդյունաբերական թափոնները: Հանքին մոտ գտնվող գյուղերի բնակիչներն արդեն դժգոհում են բերքի նկատվող սակավությունից…
Այս խնդիրը հուզում է միայն տեղի բնակիչներին, քանի որ ռադիոակտիվ փոշին իրենք են շնչում, և, ինչպես արմանիսցիներն են նշում, <<կրակն են ընկել, որ իրենց ոտքի տակ ոսկի կա>>…
Комментариев: 0
накрутка подписчиков в ютуб
Anna Babajanyan
Anna Babajanyan
Было на сайте никогда
Читателей: 1 Опыт: 0 Карма: 1
все 0 Мои друзья